Նեպալում առնվազն 29 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
Աշխարհ
Նեպալում առնվազն 29 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ լեփլեցուն ավտոբուսը լեռնային նեղ ճանապարհից ընկել է անդունդը: Մի քանի տասնյակ ուղևորներ վերքեր են ստացել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես նշում է տեղական ոստիկանությունը, ավտոբուսում գտնվում էր առնվազն հարյուր մարդ, որոնց մեծամասնությունն ուղևորվում էր Նեպալի խոշորագույն հինդուիստական տոնին՝ Դաշայնին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Նեպալի Հեռավորարևմտյան տարածաշրջանում, որը հայտնի է նաև որպես Դոտի, մայրաքաղաք Կատմանդուից 800 կիլոմետր հեռավորության վրա:
Տարեկան հիմալայան այս պետության ճանապարհներին շուրջ մեկուկես հազար մարդ է զոհվում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը