NASA-ն կվարի Լուսնի լրիվ խավարման առցանց հեռարձակումը
Աշխարհ
Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունը կվարի Լուսնի լրիվ խավարման ուղիղ հեռարձակումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին: Հեռարձակումը կսկսվի հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 04:00-ին (Երևանի ժամանակով ժամը 12:00-ին): Սպասվում է, որ ամբողջական խավարումը տեղի կունենա մոտավորապես մեկուկես ժամ հետո և կտևի շուրջ մեկ ժամ:
Այս բնական երևույթն իրենց աչքով կկարողանան տեսնել Հյուսիսային և Հարավային Ամերիկայի արևմտյան մասի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ճապոնիայի և Ասիայի արևելքի մի շարք շրջանների բնակիչները:
Ինչպես նշում են գիտնականները, լրիվ խավարման ժամանակ Լուսինը ձեռք է բերում կարմիր գույն, քանի որ նրան են հասնում Արեգակի այն ճառագայթները, որոնք անցնում են Երկրի մակերևույթի շոշափողով և ցրվում նրա մթնոլորտում, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը