Կանադայի խորհրդարանը հավանություն տվեց ԻՊ-ի դեմ պատերազմին երկրի մասնակցությանը
Աշխարհ
Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալների դեմ գործողությանը երկրի մասնակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Որոշման համաձայն՝ երկրի ռազմաօդային ուժերն Իրաքի տարածքում զինյալների դիրքերին ավիահարվածներ կհասցնեն վեց ամսվա ընթացքում: Մարտական գործողություններում ցամաքային զորքեր չեն օգտագործվի:
Մարտական առաքելությանը կմասնակցեն CF-18 վեց կործանիչ, ինքնաթիռ-լցավորիչ, երկու հետախուզական ինքնաթիռ և մեկ տրանսպորտային օդանավ: Գործողությանը կներգրավվեն շուրջ 600 օդաչուներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը