Կալիֆոռնիայում ինքնաթիռ է կործանվել անտառային հրդեհը մարելիս
Աշխարհ
Կալիֆոռնիայի Յոսեմիտի ազգային զբոսայգուց ոչ հեռու կործանվել է այն ինքնաթիռը, որն ուղարկվել էր մարելու անտառային հրդեհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 8-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Ինքնաթիռը բնական հրդեհի մարմանը մասնակցում էր Ֆորեսթի շրջանում, որտեղ կրակը ճարակել է 52 հեկտար տարածք:
Ինչպես նշել է USA Today հրատարակությունը, փրկարարներին հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի բեկորները, օդաչուի որոնումները շարունակում են:
Արտակարգ պատահարի վայրը գտնվում է դժվարամատչելի տեղանքում, ինչը բարդացնում է փրկարարների աշխատանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)