Չինաստանում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Աշխարհ
Առնվազն մեկ մարդ է զոհվել և 324-ը վիրավորվել հոկտեմբերի 7-ի երեկոյան Չինաստանի հարավ-արևմուտքի Յունանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հաղորդել է ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը, վիրավորներից ութը ծանր վիճակում են:
6,6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Ցզինգու գավառի Պուեր քաղաքի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվում էր 5 կիլոմետր խորության վրա:
Նախարարության տվյալներով՝ երկրաշարժից տուժած շրջանի շենքերի մի մասն ավերված է կամ վնասված: Աղետի վայրի իրադրության վերաբերյալ տվյալները ճշտվում են: Տեղական իշխանությունները տարերքից տուժած շրջան են ուղարկել 10,6 հազար վրան, վերմակներ, հագուստ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել