Դեպի Դիարբեքիր ներքին թռիչքները չեղյալ են հայտարարվել
Աշխարհ
Թուրքիայի ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Դիարբեքիր երկու չվերթ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը: Չվերթների հետաձգման պատճառը եղել է մի քանի մարդու կյանք խլած անկարգությունների հետևանքով Դիրաբեքիրում մտցված արգելքը փողոց դուրս գալո ւ վերաբերյալ:
Չեղյալ է հայտարարվել նաև Անթալիա-Դիարբեքիր չվերթը:
Դիարբեքիրում պարետային ժամը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 9-ը:
Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունների և բախումների հետևանքով Թուրքիայում մահացել է 15 մարդ. Դիարբեքիրում մահացել է 8 մարդ, Մարդինում՝ 2, Սիիրթում՝ 2, Բաթմանում՝ 1, Մուշում՝ 1, Վանում՝ 1: Ստանբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել են 30-ը, որոնցից 8-ը ոստիկաններ են: Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել