ԴԺՀ-ի իշխանությունները պատրաստ են Մինսկի նոր բանակցություններին մասնակցելուն
Աշխարհ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները պատրաստ են մասնակցել Մինսկի շփման խմբի հետ բանակցություններին, այն դեպքում, եթե նման նախաձեռնության մասին հայտնեն Ռուսաստանից և ԵԱՀԿ-ից: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք չենք կարող նախաձեռնողների դերում հանդես գալ: Մեր մոտ ռազմական գործողություններ են տեղի ունենում, այդ իսկ պատճառով նախաձեռնողը երրորդ երկրները պետք է լինեն: Հենց որ Ռուսաստանը և ԵԱՀԿ-ն հանդես կգան Մինսկի ձևաչափի շարունակության նախաձեռնությամբ, մենք մեր համաձայնությունը կտանք, քանի որ «Թալիբան» շարժումը չենք և միշտ գնում ենք բանակցությունների»,- ասել է Պուրգինը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել