Օջալանը վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային
Աշխարհ
Թուրքիայում գործունեություն ծավալող Քրդական աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայտարարել է, որ եթե թուրքական կառավարությունը հստակ քայլերի չդիմի թուրք-քրդական հաշտեցման գործընթացում, ինքը ստիպված կլինի չեղյալ համարել այդ գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Today’s Zaman լրատվականը, Օջալանը որպես վերջնաժամկետ է հայտարարել հոկտեմբերի 15-ը:
«Կարգավորման համար ես կսպասեմ մինչև հոկտեմբերի 15-ը: Թուրքական կառավարությունը խոսում է հաշտեցման գործընթացի վերաբերյալ, սակայն իրականում որևէ գործընթաց չկա: Նրանք խոսում են բանակցությունների մասին, մինչդեռ չկան բանակցություններ: Սա արհեստական կառուցվածք է, մենք այլևս այս ամենը չենք կարող հանդուրժել»,- Օջալանի խոսքն է փոխանցել նրա եղբայրը' Մեհմեդը: Վերջինիս հավաստմամբ' քուրդ առաջնորդը նշել է, որ թուրքական իշխանությունների կողմից հստակ քայլերի բացակայության պարագայում ինքն այլևս ի զորու չի լինի վերահսկել հաշտեցման գործընթացը :


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը