ԴԺՀ-ում հերքել են վարչապետ Զախարչենկոյի հրաժարականը
Աշխարհ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետությունում հերքել են վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյի հրաժարականի մասին հրամանագրի ստորագրումը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով «Նովոռոսիայի» մամուլի կենտրոնի հաղորդագրությունը:
«Գուցե թյուրիմացություն է առաջացել վարչապետի և լրագրողի միջև կայացած հարցազրույցի ընթացքում:Ալեքսանդր Զախարչենկոն չի պատրաստվում պաշտոնաթող լինել»,- հայտնել են «Նովոռոսիայի» մամուլի կենտրոնից:
Իր հերթին ԴԺՀ փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը ասել է, որ Զախարչենկոն հանրապետության գլխավոր դեմքն է և չի ներկայացրել իր հրաժարականը:
Ավելի վաղ «Русский репортер» ամսագրին տված հարցազրույցում, որը հրապարակվել է «ԷՔՍՊԵՐՏ» ամսագրի կայքում, գրել են Զախարչենկոյի հրաժարականի մասին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել