Ավստրալիան առաջին ավիահարվածներն է հասցրել Իրաքում ԻՊ-ի դիրքերին
Աշխարհ
Ավստրալիայի ռազմաօդային ուժերն առաջին ավիահարվածներն են հասցրել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Երկու ռումբ է արձակվել F/A-18F Super Hornet կործանիչից՝ ԻՊ-ի գրոհայինների կողմից օգտագործվող կառույցի վրա: Ինքնաթիռը դուրս է եկել նպատակային գոտուց և հաջողությամբ բազա է վերադարձել»,- ասել են պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը