Կառավարության հետ դիմակայությունը հասել է բարձրակետին. Մարգվելաշվիլի
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին է, որ կառավարության հետ իր լարված հարաբերությունները բարձրակետին են հասել «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր, երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիան»:
«Բանն այն է, որ բարձրակետային իրավիճակների առաջացումը սովորաբար կապված է Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունների հետ: Ելնելով դրանից՝ եթե նա դարձյալ հարցազրույց տա, ապա կլինեն նաև հուզումներ»,- ասել է Մարգվելաշվիլին Forbes Georgia հանդեսում հրապարակված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Իր հարցազրույցում նախագահը նաև նշել է, որ Իվանիշվիլիի հետ վերջին տասն ամիսների ընթացքում չի շփվել: «Ես արդեն տասն ամիս (անձնական) շփումներ չեմ ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ: Միևնույն ժամանակ նրա երկու հրապարակային հայտարարություններում իմ վերաբերյալ հնչել է քննադատություն, որին ես չեմ կարող պատասխանել, քանի որ դրանում քաղաքական ենթատեքստ չի եղել: Չէ որ նա չի խոսում այն մասին, թե ես այլ քաղաքական կողմնորոշիչ եմ ընտրել: Խոսքը վերաբերում է դարձյալ այն արտահայտություններին, որոնք վերցված են մեր անձնական հարաբերություններից, զգացողություններից, հույզերից: Այդ մասին քաղաքական գործիչները չպետք է խոսեն»,- նշել է Մարգվելաշվիլին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը