ԻԼԻՊ-ը սպառնացել է Թուրքիային
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը բացահայտ սպառնացել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, ԻԼԻՊ-ը Twitter-ի իր միկրոբոլոգում հայտարարել է, որ Թուրքիան թանկ է վճարելու «խաչակրաց արշավանքներին մասնա կցելու համար»:
Մի կողմից թուրքական մեջլիսում ԻԼԻՊ-ի դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու վերաբերյալ մանդատի ընդունումից, մյուս կողմից էլ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի' իսլամիստների դիրքերի վրա օդային հարձակումներ գործելուց հետո «Իսլամական պետություն»-ը սպառնալիքներով ուղերձ է հղել Թուրքիային: «Եթե Թուրքիան այս պատերազմում «Իսլամական պետության» դեմ դուրս գա, ապա թող չկարծի, թե ապահով կլինի: Թուրքիայի ներսում կան «Իսլամական պետության» հազարավոր քնած բջիջներ: Մեր պատասխանը շատ խիստ կլինի»,- ասվում է ԻԼԻՊ-ի ուղերձում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել