Էբոլան «վարակում» է տնտեսությունը. Deutsche Bank
Աշխարհ
Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի տարածումը բացասաբար կանդրադառնա հումքային ռեսուրսների, ոսկու և զբոսաշրջության շուկայի վրա: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցույց է տվել վերջերս Deutsche Bank-ի կատարած հետազոտությունը որի արդյունքները ներկայացրել է Il Giornale.it հրատարակությունը:
Երկրները, որոնք տուժել են Էբոլա վիրուսից, իսկական Էլդորադո են «դեղին» և «սև» ոսկու արդյունահանման, ալյումինի, կոբալտի, պղնձի և կակաոյի արտադրության բնագավառում: Deutsche Bank-ը հաշվել է, մասնավորապես, որ կակաոյի համաշխարհային արտադրության 70 տոկոսը բաժին է ընկնում Արևմտյան Աֆրիկային: Եթե ճգնաժամը չհաղթահարվի, մեծ հավանականությամբ պետք է սպասել գների աճի, կանխատեսում են փորձագետները:
Շատ ընկերություններ, որոնք աշխատում են վիրուսի տարածման գոտում, արդեն դադարեցրել են արտադրական գործունեությունը և անձնակազմը տարհանել վտանգավոր տարածաշրջաններից: Բանկի կարծիքով՝ դա կհարվածի կորպորացիաների բյուջեներին և կազդի բորսաների վրա:
Վիրուսի տարածումը կազդի նաև զբոսաշրջության վրա: Ըստ փորձագետների գնահատումների՝ ամենից առաջ կտուժեն տուրօպերատորները և ավիափոխադրողները, այնուհետև ազդեցությունն իրենց վրա կզգան ռեստորանային բիզնեսը և ժամանցային ինդուստրիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը