Թուրքիան ցնցած անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան հազար մարդ
Աշխարհ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հրապարակել է մի քանի վիճակագրական տվյալ հոկտեմբերի 6-10-ը երկիրն ալեկոծած ցույցերի ու անկարգությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
«Դեպքեր են տեղի ունեցել 33 նահանգում: Այդ անկարգությունների ժամանակ զոհվել է 31 ցուցարար և 2 ոստիկան: Իրադարձությունների արդյունքում' վիրավորվել է 221 քաղաքացիական անձ և իրավապահ մարմիններ 130 աշխատող»,- հայտնել է Ալան: Վերջինիս տեղեկություններով' մի քանի օրերի ընթացքում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 1024 անձի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը