Ինքնահռչակ ԴԺՀ-ն Կիևի հետ համաձայնագիր է ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները Կիևի հետ համաձայնագիր են ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտարարել է ԴՀԺ-ի վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
«Մենք Կիևի հետ համաձայնագիր ենք ստորագրել սահմանազատման գծի վերաբերյալ: Դրա համաձայն՝ ուժայինները հեռանում են մի քանի քաղաքներից, այդ թվում՝ Պեսկիից»,-ասել է Զախարչենկոն իր գլխավորած «Օպլոտ» շարժման խորհրդաժողովում:
Պեսկին Դոնեցկի արվարձաններից մեկն է, որտեղից ուկրաինական բանակը գնդակոծում է քաղաքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը