«ԱՄՆ-ը վաղուց հանձնել է Քոբանը ԻՊ-ին». ԱՄՆ փորձագետ
Աշխարհ
ԱՄՆ-ը վաղուց հաշտվել են սիրիական քաղաք Քոբանի՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների կողմից հնարավոր գրավման մտքի հետ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով ամերիկյան համալսարանի փորձագետ Ջեքսոն Ջեյնսին:
«Քոբանը անկում կապրի», - ասել է նա: Ըստ փորձագետի, այս երևույթի նախանշանը այն է, որ ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան մտադիր է քննարկել ճգնաժամը միայն հոկտեմբերի 14-ին, երեքշաբթի օրը: Իրաքյան պատերազմից հետո Միացյալ Նահանգները այն կարծիքին են հանգել, որ չպետք է հակամարտության գոտի ցամաքային զորքեր ուղարկել այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ գործողություններ չեն սկսել նախաձեռնել տարածաշրջանի երկրները: Ջեյնսը նշել է, որ Թուրքիան դեռևս դրան պատրաստ չէ: «Սա լուրջ փաստարկ է. եթե չեն միջամտում հարևան երկրները, ապա ինչու՞ մենք պետք է անենք դա»,- պարզաբանել է փորձագետը ամերիկյան իշխանությունների սկզբունքը:
Ջեյնսի համոզմամբ՝ Քոբանը չի հաջողվի փրկել առանց գրունտային զորքեր ուղարկելու:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը