Քերին Կահիրե է ժամանել Գազայի շուրջ բանակցությունների նպատակով
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կահիրե է ժամանել Գազայի հատվածի շուրջ բանակցություններ անցկացնելու համար: Այս մասին հաղորդել է Agence France-Presse:
Եգիպտոսում անցկացվող բանակցություններին ներկա կգտնվեն մոտ 50 երկրների ներկայացուցիչներ: Միջոցառումը նվիրված կլինի Գազայի վերականգման համար անհրաժեշտ միջոցների փնտրմանը, որը ավերվել է Իսրայելի հետ զինված հակամարտության հետևանքով:
Ավելի վաղ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելին` Գազայում ցեղասպանություն իրագործելու հանցանքով: Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտը դժգոհություն հայտնեց Աբասի կողմից արված հայտարարություններից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը