Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ադրբեջան
Աշխարհ
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հոկտեմբերի 20-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցի շրջանակներում ԵՄ ներկայացուցիչը կհանդիպի Ադրբեջանի պաշտոնատար անձանց: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Հերբերտ Զալբերը հոկտեմբերի 16-ին ժամանել է Երևան, որտեղ հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Զալբերը համոզմունք է հայտնել, որ խաղաղ բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորման միակ հնարավոր ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Նա վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը բարձր մակարդակով բանակցությունների անցկացմանն ու բոլոր այն գործնական քայլերին, որոնք կարող են ձևավորվել խաղաղ բանակցային գործընթացում և նպաստել հակամարտության հանգուցալուծմանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը