ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն ԻՊ-ի ֆինանսավորմանը հակազդելու հարցը
Աշխարհ
Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 20-ի հանդիպմանը կքննարկվի «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ֆինանսավորմանը հակազդելու միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:
Հոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստը:
«Մեզ հարկ կլինի ուսումնասիրել տարբեր միջոցներ, որոնք մենք կարող ենք օգտագործել «Իսլամական պետության» կողմից ֆինանսական ռեսուրսների ստացումը դադարեցնելու համար, և թե հնարավոր ինչ պատժամիջոցներ մենք կարող ենք սահմանել ԻՊ-ի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի լույսով»,-հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը