Գերմանիայում անձնագրերից կզրկեն Սիրիայում և Իրաքում պայքարող իսլամիստներին
Աշխարհ
Գերմանիայում կզրկեն անձնագրերից Սիրիայի և Իրաքի ռազմական գոտիներ ուղևորվող արմատական իսլամիստներին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Գերմանիայի ներքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ համապատասխան որոշման հրամանագիրը ուժի մեջ կմտնի մոտ ապագայում:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության անվտանգության ծառայությունները մտահոգված են, որ վերադառնալուց հետո արմատականները ահաբեկչական գործողություններ կարող են իրականացնել նաև Գերմանիայում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը