Միլանում ավարտվել է «նորմանդական» ձևաչափով քառյակի հանդիպումը
Աշխարհ
Միլանում ավարտվեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Այն տևեց ավելի քան կես ժամ: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել բանակցությունների արդյունքները:
Հաղորդվել է, որ հանդիպման ավարտից հետո Պուտինը առաջինն է հեռացել բանակցությունների սենյակից՝ պատվիրակության անդամներով շրջապատված, որոնց շարքում էին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը և «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը