Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենք է ստորագրվել
Աշխարհ
Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքն ուժի մեջ է մտել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենք: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նաև ասվում է, որ նոր օրենքի հիմնական նպատակն է «պայմաններ ստեղծել իրավիճակի շուտափույթ կարգավորման, կարգուկանոնի, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնման, բնակիչների վերադարձի, բնակավայրերում կենսագործունեության վերականգնման և այդ տարածքների զարգացման համար»:
«Նշված տարածքներում հատուկ կարգն օրենքով սահմանվում է ժամանակավորապես՝ 3 տարով՝ սկսած ուժի մեջ մտնելու օրվանից»,- ասվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել