«ԻՊ-ը ոչնչացնելու համար անհրաժեշտ է ցամաքային գործողության իրականացում». Կանադայի ՊՆ
Աշխարհ
Միջազգային կոալիցիայի դաշնակիցները չեն կարողանա վերացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը միայն ավիահարվածների միջոցով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Կանադայի պաշտպանության շտաբի պետ Թոմաս Լոուսոնին:
«Միայն ավիահարվածներ իրականացնելով հնարավոր չէ պատշաճ վնաս հասցնել ԻՊ-ի դիրքերին: ԻՊ-ի դիրքերին լրացուցիչ ճնշում կգործադրեն Իրաքի զինված ուժերը»,- ասել է Լոուսոնը:
Նա նաև նշել է, որ նման խնդրի իրականացման համար՝ դաշնակիցների ռազմական հրահանգիչները կպատրաստեն Իրաքի զինվորներին. «Սա ռազմավարության հերթական փուլը կլինի»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը