Հոնկոնգի ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով 20 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Հոնկոնգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 20 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Մոնգկոկի շրջանում սաղավարտներով և վահաններով զինված տասնյակ ոստիկաններ փորձել են դուրս հրել փողոցից ցուցարարներին: Բացի այդ, ցուցարարների պնդմամբ`ոստիկանները բազում հարվածներ են հասցրել մահակներով: Ցուցարարների որոշ մասը մարմնական վնասվածքներ է ստացել. դեպքի վայր են ժամանել բժիշկները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումների հոսք է սկսվել:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը