«ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ազդել ամբողջ Եվրոպայի ապագայի վրա». Բառոզու
Աշխարհ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է պատմական սխալ դառնալ և ազդել ոչ միայն Բրիտանիայի, այլև ամբողջ Եվրոպայի ապագայի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է 2017 թվականին ԵՄ-ին երկրի անդամակցության պահպանման հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը լայնորեն քննարկվում է 2015 թվականի մայիսին նշանակված խորհրդարանական ընտրություններին նախորդող ընտրարշավի ընթացքում, որի ընթացքում պահպանողականները, փորձելով պահպանել ժողովրդականությունը, հանդես են գալիս Եվրամիության քննադատությամբ:
«Մեծ Բրիտանիան պատմական սխալ կգործի, եթե որոշի դուրս գալ Եվրամիությունից: Արդյունքում նա կարող է չպահպանել նույնիսկ զարգացման ներկայիս մակարդակը: Ես վստահ եմ, որ մեր ընդհանուր ապագան Եվրոպայի բնակիչների առավել մերձեցումն է: Ըստ իմ փորձառության՝ այն երկրները, որոնք եվրոպական մակարդակն օգտագործում են ազգային շահերը պաշտպանելու համար, ավելի մեծ կշիռ ունեն աշխարհում»,-ասել է Բառոզուն՝ հոկտեմբերի 20-ին ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում:
Նա վստահություն է հայտնել, որ Եվրոպան պետք է զարգանա որպես քաղաքացիների միություն, որոնք խաղաղության և ժողովրդավարության հետ կապված նույն արժեքների կրողներն են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը