Էբոլա համաճարակը վերացվել է Նիգերիայում. ԱՀԿ
Աշխարհ
Էբոլա մահացու համաճարակի բռնկումը Նիգերիայում վերացվել է: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
ԱՀԿ-ի տվյալներով` 42 օրվա ընթացքում վարակման նոր դեպք չի գրանցվել:
ԱՀԿ-ի ուղեցույցի համաձայն` Էբոլայի բռնկումը լուծարված է համարվում այն դեպքում, եթե երկրում 42 օրվա ընթացքում վարակաման նոր դեպքեր չեն գրանցվել: Դա պայմանավորված է նրանով, որ վիրուսի ինկուբացիոն շրջանը կազմում է միջինը 21 օր:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը