Գերմանիայի ԱԳՆ-ն առաջարկել է համաճարակների դեմ պայքարի ուժեր ստեղծել
Աշխարհ
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը արտահայտվել է ՄԱԿ-ի շրջանակներում՝ վտանգավոր ինֆեկցիաների դեմ պայքարի ուժեր ստեղծել, ինչպիսին օրինակ Էբոլա տեսակի համաճարակը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ:
Շտայնմայերը նշել է, որ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի կանխման կամ վերացման համար, գոյություն ունեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր՝ «կապույտ սաղավարտներ» անվամբ, սակայն դա չի վերաբերվում վտանգավոր հիվանդությունների կանխարգելմանը:
«Կարելի է պատկերացնել «Սպիտակ սաղավարտներ», ոչ թե որպես մշտապես գոյություն ունեցող կազմակերպություն, այլ որպես բժիշկներից, փրկարարներից բաղկացած փորձագետների մի խումբ, որի օգնությանը հնարավոր կլինի դիմել նման ճգնաժամային իրավիճակներում», - ասել է Շտայնմայերը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը