Կանադան վեց կործանիչ կուղարկի ԻՊ-ի դեմ պայքարելու համար
Աշխարհ
Վեց կործանիչ, որոնք կմասնակցեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ միջազգային գործողությանը, երեքշաբթի օրը կուղարկվեն Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կանադայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Բացի կործանիչներից, Կանադան պատրաստվում է նաև ուղարկել երկու հետախուզական ինքնաթիռներ՝ CP-140 Aurora և մեկ ռազմական օդանավ՝ Airbus СС-150 Polaris, ինչպես նաև 600 զինծառայողների՝ «օդային առաքելությունները աջակցելու համար»:
Ավելի վաղ, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի հաղորդմամբ, Կանադայի ավիացիան պետք է հարվածներ հասներ իսլամիստների դիրքերին միայն Իրաքի տարածքում: Նա նաև նշել է, որ զինծառայողները չեն մասնակցելու հնարավոր ցամաքային գործողությանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը