ՌԴ ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կքննարկեն Սիրիայի հարցով միջազգային բանակցությունների վերսկսումը
Աշխարհ
Սիրիայի հարցով և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շուրջ միջազգային բանակցությունների վերսկսման հեռանկարները երեքշաբթի օրը Մոսկվայում կքննարկեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան Դե Միստուրան: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Սա պատվիրակի առաջին այցն է Ռուսաստան: Միստուրայի հաղորդմամբ՝ ռուսական իշխանությունների հետ խորհրդակցությունների ընթացքում, կքննարկվեն Սիրիայում ծագած հակամարտության կարգավորման ուղիները և «Իսլամական պետության» կողմից ներկայացվող սպառնալիքը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը