Ավիավթար Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում. զոհերի թվում է Total կոնցեռնի ղեկավարը
Ռուսաստան
Այսօր Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում կործանվել է մասնավոր ինքնաթիռ: Ժամը 00.45-ին «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել է ձյուն մաքրող մեքենային, ինչից բախման հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ըստ նախնական տվյալների' օդաղետի հետևանքով զոհվել են մեկ ուղևոր և անձնակազմի երեք անդամներ: Բոլորը հանդիսանում են Ֆրանսիայի քաղաքացիներ:
Ձյուն մաքրող մեքենայի վարորդի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում:
Դեպքի վայրում արդեն հայտնաբերվել են չորս զոհվածների դիերը: Մինչ ժամը 01.34-ը Վնուկովո օդանավակայանից դադարեցված են եղել բոլոր թռիչքները:
Ֆրանսիական Total կոնցեռնը հաստատել է ընկերության ղեկավար Քրիստոֆ դը Մարժերիի զոհվելը


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)