ԱԼԲԱ-ի երկրները համաձայնեցրել են Էբոլայի տարածման դեմ գործողությունների պլանը
Աշխարհ
«Բոլիվարական դաշինք մեր Ամերիկայի ժողովուրդների համար» (ԱԼԲԱ) կազմակերպության մեջ մտնող երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների՝ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպման ժամանակ համաձայնեցվել է Էբոլա տենդի տարածման դեմ գործողությունների պլանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telesur ալիքին:
Հանդիպումն անցել է Կուբայում՝ Առողջապահության պանամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ընդամենը հավանություն է տրվել Էբոլայի տարածմանը հակազդեցելուն վերաբերող 23 կետի:
Մասնավորապես, ԱԼԲԱ-ի երկրները համաձայնության են եկել համաճարակաբանական դիտազննման համատեղ հատուկ ցանցի գործարկման, հիվանդության դեմ պայքարելու համար Աֆրիկայի երկրներ ուղարկվող կուբացի կամավոր բժիշկներին օգնություն ցուցաբերելու, սահմաններին և օդանավակայաններում համաճարակաբանական վերահսկողությունն ուժեղացնելու շուրջը:
Կազմակերպության երկրների մասնագետները պայմանավորվել են հոկտեմբերի 29-ին և 30-ին Հավանայում անցկացնել ևս մեկ հանդիպում և կոնկրետացնել հավանության արժանացած ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը