ԵՄ-ն չի նվազեցնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերով խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Նախօրեին որոշ փորձագետներ հայտարարել են, որ հանդիպման ընթացքում պետք է բարձրացվեր հակառուսական պատժամիջոցների փոփոխման հարցը: Այս մասին հայտնել է «Ռոսիյսկայա գազետան»:
Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան հավելել է, որ պատժամիջոցները պետք է պահպանել, քանի Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը:
Նիստի ավարտին հայտարարություն է արվել, որ գազի վերաբերյալ ՌԴ-Ուկրաինա-ԵՄ միջանկյալ համաձայնագիրը կարևոր է գազը ձմռանը մատակարարելու և փոխանցման համար:
ԵՄ արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը նիստի վերջում հայտնել է, որ դաշինքը դեռ պատրաստ չէ չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ըստ նրա՝ Ուկրաինայում հրադադարը փխրուն է: Մինսկի արձանագրությունը կատարելու համար դեռ շատ բան է պետք անել:
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել Ուկրաինայի տուժած բնակչությանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը