Ֆրանսիացիների 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի երկրորդ ժամկետով
Աշխարհ
Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը խորապես հիասթափված է երկրի նախագահի պաշտոնում Ֆրանսուա Օլանդի գործունեությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սա է հասարակական կարծիքի հարցման արդյունքներից մեկը, որոնք հրապարակել է OpinionWay հեղինակավոր հետազոտական ինստիտուտը:
Դժգոհությունը հասել է այնպիսի մասշտաբի, որ հարցմանը մասնակցած 1012 ֆրանսիացի ընտրողների շուրջ 85 տոկոսը չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի 2017 թվականի հաջորդ նախագահական ընտրություններում: Ուշագրավ է, որ Ֆրանսիայում իրականացվող բարեփոխումների առնչությամբ բողոքը պարզորոշ զգացվում է նույնիսկ սոցիալիստների ավանդական ընտրազանգվածի միջավայրում, որը 2012 թվականին քվեարկել է Օլանդի օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը