Վրաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Աշխարհ
Վրաստանը նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ուղևորվել է Ճապոնիա, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են կառավարության, խորհրդարանի, նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև գործարարներ:
«Այցի շրջանակներում պետության առաջին դեմքը հանդիպում կունենա Ճապոնիայի Ակիհիտո կայսեր և վարչապետ Սինձո Աբեի հետ: Ծրագրված են նաև Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումները նախարարների կաբինետի անդամների և օրենսդիր մարմնի պատգամավորների հետ»,- նշել է նախագահի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահի այցը Ճապոնիա կավարտվի հոկտեմբերի 25-ին, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել