ԱՀԿ-ն կազմել է այն երկրների ցուցակը, որտեղ բարձր է Էբոլայի տարածման ռիսկը
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կազմել է այն 14 երկրների ցուցակը, որոնք պետք է նախապատրաստվեն Էբոլա համաճարակի հնարավոր բռնկմանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«ԱՀԿ-ն կազմել է այն երկրների ցուցակը, որոնք պետք է հաստատեն ազգային արձագանքման պլանը՝ երկրի տարածքում Էբոլայի բռնկման դեպքում: Այս ցուցակի մեջ ընդրկված են 14 պետություններ, որոնք կիսում են ընդհանուր պետական սահման այն երկրների հետ, որտեղ տարածված է համաճարակը և առկա է միգրացիոն հոսքի բարձր մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակից ավելի քան 4,5 հազար մարդ է զոհվել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել