Թուրքիան մտադիր է խստացնել փողոցային ցույցերի համար պատիժը
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է խստացնել պատիժների սահմանումը՝ փողոցային անկարգությունների կազմակերպման համար: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Օրենքի ընդունման դեպքում զենք կրելու համար ցուցարարներին կսպառնա մինչև չորս տարվա ազատազրկում: Կառավարությունը նաև առաջարկել է խստացնել պատիժը:
Հոկտեմբերի 10-ին Թուրքիայի հարավ-արևելքում անցկացրած ցույցերն ի պաշտպանություն Սիրիայի քրդերի վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 350-ը` այդ թվում նաև իրավապահ մարմինների 139 աշխատակից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը