Զինծառայող Արսեն Գրիգորյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռազմական ոստիկանությունում
Իրավունք
Լուրեր.com-ի՝ Ռազմական ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ օրերս Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկվել։ Զինծառայողներին ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանն ու քրեական հետախուզության աշխատակից Հարություն Որփանյանը։
Ծեծի ենթարկված զինծառայողներից հատկապես տուժել է Արսեն Գրիգորյանը, որը մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում։ Միջադեպը կոծկելու նպատակով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար, Ա. Գրիգորյանին արձակուրդ են տրամադրել, որպեսզի վերջինս իր բուժումն անցնի տնային պայմաններում։
Ա. Գրիգորյանը Սևան քաղաքի բնակիչ է։ Միջադեպի վերաբերյալ մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում