Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն
Իրավունք
ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Լուրեր.com-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ`Ռազմական ոստիկանության պետի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն, ըստ որի հնարավոր կլինի պարզել տարածված տեղեկությունների հավաստիությունը:
Հիշեցնենք, որ օրերս Քանաքեռի զորամասից ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանություն են բերման ենթարկվել մի խումբ զինծառայողներ, որոնք ռազմական ոստիկանությունում դաժան ծեծի են ենթարկվել։ Զինծառայողներին ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանն ու քրեական հետախուզության աշխատակից Հարություն Որփանյանը։
Ծեծի ենթարկված զինծառայողներից հատկապես տուժել է Արսեն Գրիգորյանը, որը մարմնական վնասվածքներ է ստացել դեմքի շրջանում։ Միջադեպը կոծկելու նպատակով՝ ավելորդ աղմուկից խուսափելու համար, Ա. Գրիգորյանին արձակուրդ են տրամադրել, որպեսզի վերջինս իր բուժումն անցնի տնային պայմաններում։ Ա. Գրիգորյանը Սևան քաղաքի բնակիչ է։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում