ԿԸՀ-ն փոխեց լրագրողների հավատարմագրման կարգը
Իրավունք
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է համարել լրագրողների հավատարմագրման կարգի պահանջները: Նշենք, որ ըստ այդ կարգի ԿԸՀ կարող էին հավատարմագրվել այն լրագրողները, որոնք՝
- դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել,
- դիտավորյալ հանցագործության համար չեն դատապարտվել,
- դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված է կամ հանված է,
- ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով):
Լուրեր.com-ը խնդրի շուրջ զանգահարել էր ՄԻՊ, որից անմիջապես հետո Մարդու իրավունքների գրասենյակը մտահոգիչ նամակ էր ներկայացրել ԿԸՀ, ըստ որի՝ ԿԸՀ-ն պետք է պարզաբանումներ ներկայացներ համապատասխան կարգի վերաբերյալ: Սակայն պատասխան նամակը ՄԻՊ-ը չէր ստացել:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում