ՀՀ Ոստիկանությո′ւն, վախեցի′ր հավասարակշռությունը կորցրած կնոջից և մորից (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհուրդ Ոստիկանությանը կանանցից
ՀՀ Ոստիկանություն, զսպիր կանանց նկատմամբ բռնություն իրականցնելու ցանկությունդ, այլապես կանայք գործի կդնեն իրենց քեզ կսմթելու, ճանկռելու և այլ վերքեր հասցնելու բոլոր հնարավորությունները: Արժանապատիվ կանայք չեն մարսում վիրավորանք, իսկ փողոցում արժանապատվություն ունեցողներն են կանգնած բողոքի ձայն բարձրացնում: Վախեցիր հավասարակշռությունը կորցրած կնոջից և մորից: Նա ամեն ինչի ընդունակ է և իր քայլերի համար պատասխանատու չի լինի մեկ օր: Այդ որ՞ օրենքն է թույլ տալիս, որ պետությունը, հանձինս ոստիկանության, ապտակի, ստորացնի, բռնութուն կիրառի քաղաքացու վրա, իսկ քաղաքացին զուրկ լինի բոլոր իրավունքներից: Զգուշացիր, քանզի հեղափոխությունը կարող է մի օր հենց կանայք սկսեն»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել