Աննախադեպ ակցիա՝ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում. բարձրագույն հրամկազմին ստիպում են զուգարա՞ն մաքրել
Իրավունք
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասերից մեկում լարված իրավիճակ է: Զորամասից աննախադեպ լուրեր են հասնում. զորամասի գումարտակների հրամանատարներին և գումարտակների վարչության սպաներին պարտադրում են մաքրել զորամասի զուգարանները, որպեսզի զինծառայողներն էլ իրենց օրինակին հետևելով՝ զբաղվեն զուգարանի մաքրության աշխատանքներով:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ բարձրագույն հրամկազմը նման ակցիա իրականացնելու որոշում կայացրել էր ավելի վաղ: Բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգ է տրվել՝ զորամասերում նման ակցիաների միջոցով ձերբազատվել զուգարանները մաքրող քաղաքացիական վարձու աշխատողներից և այդ աշխատանքը բարդել զինծառայողների վրա: Այլ զորամասերից դեռևս ահազանգ չկա:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում