13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ «Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ» Թո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ) Անձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ) Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով Դամասկոսում Մակրոնի հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել․ Ընդդիմությունը կանցնի փողոցային պայքարի (տեսանյութ) Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով 

Քաղաքական երկխոսությունից հրաժարվելը մարգինալների գործելաոճն է. Շարմազանովի պատասխանը՝ եռյակին

Քաղաքական

Քաղաքական երկխոսության մերժումը դրական երևույթ չէ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն փաստին, որ ոչ իշխանական եռյակի ուժերը մերժել են 12 կետերը քննարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկը: «Քաղաքական երխոսությունը մերժում են այն ուժերը, որոնք ասելիք կամ անելիք չունեն քաղաքական դաշտում: Մերժումը մարգինալների գործելաոճն է: Սա ես չեմ ասում, սա քաղաքագիտական ճշմարտություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա ընդգծեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն լուրջ է համարում և մտահոգված է երկրում բարեփոխումներ իրականացնելու խնդրով, այլ ոչ թե իր փոքր դերակատարումն ավելացնելու հարցով, պետք է գնա երկխոսության: «Երկխոսությունը նրա համար է, որպեսզի իշխանությունը և ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության խնդիրները լուծելու համար: Եթե դու վերջնագրեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա ընդունելի չէ»,- հայտարարեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ուշացած չէ՞ արդյոք կառավարության առաջարկը, Շարմազանովը պատասխանեց, որ երկխոսությունը երբեք ուշացած չի լինում, քանի որ դա անընդհատ գործընթաց է: «Եվ այս քայլով կառավարությունը, իշխանությունը, Հանրապետականը ևս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել և քննարկել, գտնել ընդհանուր եզրեր: Սա չի նշանակում, որ 12 կետերը պետք է միանգամից կատարվեն կամ չկատարվեն: Մենք պետք է նստենք և քննարկենք այս հարցերը, որովհետև առանց քննարկումների որևէ առաջընթաց չի կարող լինել: Իսկ նրանք լուծում չեն ցանկանում և նախապայման են ներկայացնում: Այդ ինչո՞ւ մենք Թուրքիային մեղադրում ենք մեր առջև նախապայմաններ դնելու մեջ, իսկ ներքին քաղաքականության մենք հանդուրժում ենք նախապայմաններ: Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք այսպես մտածել: Այո, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, և մենք այդ խնդիրները պետք է լուծենք երկխոսության եղանակով: Սակայն, եթե դու կանխավ վերջնագիր ես ներկայացնում, դա արդեն խոսում է քո մարգինալության մասին»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիրքորոշմանը, որոնք ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննակման ժամանակ պնդել են, որպեսզի կառավարությունը որպես վստահության երաշխիք Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնի, Շարմազանովը նկատեց, որ դա անտրամաբանական է, քանի որ ընտրական օրենսգրքում բարեփոխումների հարցը ներառված է 12 կետերի մեջ: «Եթե այդ հարցը կա 12 կետերի մեջ, ապա կառավարությունը, աստիճանաբար քննարկելով բոլոր կետերը, կանդրադառնա նաև այդ կետին»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով՝ ակնկալելով, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի առաջարկը քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ: ՀԱԿ-ը քննարկմանը չի մասնակցել, իսկ եռյակի անդամ մյուս քաղաքական ուժերը հրաժարվել են հետագա բնակցություններից՝ կառավարությունից պահանջելով վստահության երաշխիքներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակըG7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերներըԳագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձի են կալանավորել, մեկն էլ ձերբակալված է. ՔԿ Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան (տեսանյութ)Լավրովը զգուշացրել է ՆԱՏՕ-ին․Ո՞վ կլինի Արցախի ԱԺ նախագահ (տեսանյութ)Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներԻմ գնահատմամբ՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի. Տիգրան ԽաչատրյանՌադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցությանԳագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսովԴատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարներիԷգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ
Ամենադիտված