Կապանում «Շևրոլետը» բախվել է ծառի. կա 3 տուժած
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 18-ին' ժամը 23.03-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արամ Մանուկյան փողոցում գտնվող թիվ 3 դպրոցի մոտակայքում «Շևրոլետ» մակնիշի 251 LF 62 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Բախման հետևանքով Գ. Զ.-ն (ծնված 1980թ), Բ. Տ.-ն (ծնված 1984թ.) և Ա. Ա.-ն (ծնված 1973թ.) տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել