Մեսսիի հեռանալը «Բարսելոնայից» միանգամայն հնարավոր է. Մարտինո
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խոսքը: Ֆուտբոլիստը հարցազրույցներից մեկի ընթացքում բացառել է կատալոնյան ակումբից հեռանալը:
«Բարդ է կարծիք հայտնել՝ առանց Լեոյի հետ խոսելու: Սակայն, երբ տեսնում ես այն հնարավորությունները, որոնք կան առաջատար թիմերի աշխարհում և որոնցում Մեսսին կարող էր ամբողջությամբ ինտեգրվել, ապա հասկանում ես, որ նրա հեռանալը «Բարսելոնայից» միանգամայն հնարավոր է: Լեոն պետք է խաղա այն ակումբում, որտեղ իրեն երջանիկ կզգա»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու