Մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հերթական նիստը
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցում են խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը:
ՀԱԿ-ից մասնակցում են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ժառանգությունից» էլ հանդիպմանը մասնակցում է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Թե ինչ հարցեր են քննարկվելու, առայժմ հստակեցված չէ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու