Հայաստանի Մ 17 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Հունաստանի և Իսպանիայի հավաքականները
Սպորտ
Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Հունաստանի, Իսպանիայի և հավաքականները: Ընդհանուր առմամբ, 44 թիմեր բաժանվեցին 11 խմբերի: Հանդիպումները կկայանան 2015 թ. օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, որոնք կմիանան բարձր վարկանիշ ունեցող Գերմանիային և Ֆրանսիային: Էլիտ-ռաունդին մասնակցող 24 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Բելառուսը: Եզրափակիչ մրցաշարը, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա 2016 թ. մայիսի 4-ից 16-ը. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ