Նեյմարը՝ հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկու
Սպորտ
Կատալոնական «Բարսելոյանի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը տարվա կտրվածքով ճանաչվել է հավաքականների կազմում լավագույն ռմբարկու:
2014թ-ին Նեյմարը բրազիլացիների կազմում հեղիանակել է 15 գոլ՝ գերազանցելով Տոմաս Մյուլերին (Գերմանիա, 10 գոլ) և Վալենսիային (Էկվադոր, 10 գնդակ):
Այս տարի 22-ամյա հարձակվողը հավաքականի կազմում գոլերի քանակը հասցրեց 42-ի (60 խաղում) և աշխարհի հնգակի չեմպիոնների լավագույն ռմբարկուների կազմում 5-րդն է: Բրազիլացիների կազմում լավագույն ռմբարկուն Պելեն է (77 գոլ՝ 92 խաղում):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու