Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան
Արտաքին Քաղաքական
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հանդիպում:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)