«Հրապարակ». Սննդի անվտանգության պետական տեսչության պետի պաշտոնաթողության հնարավոր պատճառները
Հայկական Մամուլ
Սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը ոմանց մեծ զարմանք պատճառեց, քանի որ նա ՀՀԿ երիտթևի և, մասնավորապես, Էդուարդ Շարմազանովի և Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի մտերիմ ընկերն է: Ընդ որում, այս թևը չի մարսում ԿԸՀ նախկին անդամ Բախչագուլյանի պաշտոնաթողությունը, քանի որ դա նաև բավականին տգեղ է արվել՝ տեսչության պետն իր պաշտոնաթողության մասին իմացել է մամուլից: Գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀԿ երիտթևը կատարվածը վերագրում է Աբրամ Բախչագուլյանի երբեմնի հանդգնությանը, որն առնչվում է Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի «Մուլտի ագրո» ընկերության թթվասերի մեջ սոդա խառնելու հետ կապված 2012-ին կատարված բացահայտումներին: Հիմա, փաստորեն, եկել է «քարերը հավաքելու ժամանակը», և վարչապետի խնամին որոշել է պատժել հանդուգն պետին: Սակայն Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությունը բացատրում են նաև նրանով, որ վարչապետի և խոշոր արտահանողների հանդիպման ժամանակ վերջինները դժգոհել են, որ արտահանման ձախողման գլխավոր պատճառներից մեկը հենց տեսչության ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելն է:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու