«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը մերժել է Տավուշի նախկին մարզպետին
Հայկական Մամուլ
Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքին և մարզպետի աթոռին վերադառնալու ճանապարհներ է մտածում: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա որոշել է քայլ առ քայլ հասնել դրան և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2015թ. Տավուշի Իջևան քաղաքի հերթական ընտրություններում: Գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀԿ-ի դաբրոն ստանալու համար նա զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ասում են՝ մերժվել է: Իջևանի գործող քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանն է, ով նորից առաջադրվելու մտադրություն ունի, և Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի դեմ մարդ դնել, ուստի Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է, թող բավարարվի փոխնախարարի պաշտոնով:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու